en

Միջազգային գիտաժողով - Հայաստան 2018. իրողություն և հեռանկարներ, 22 - 24 hունիս 2018, Երևան

Միջազգային գիտաժողով - Հայաստան 2018. իրողություն և հեռանկարներ, 22 - 24 hունիս 2018, Երևան

Armenia 20 Jan 2018

OPPORTUNITY DETAILS

Total reward
0 $
Area
Host Country
Deadline
20 Jan 2018
Study level
Opportunity type
Opportunity funding
Full funding
Eligible Countries
This opportunity is destined for all countries
Eligible Region
All Regions

Միջազգային գիտաժողով - Հայաստան 2018. իրողություն և հեռանկարներ

Հունիս 22-24, 2018, Երևան

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը (ՀՀՀԿ) Հայաստանի ամերիկյան, Երևանի պետական և Բեյրութի Հայկազյան համալսարանների, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի, «Հանուն ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հետ համագործակցությամբ և Գալուստ Գյուլբեկյան հիմնադրամի աջակցությամբ 2018թ. հունիսի 22-24-ը Երևանում կազմակերպում է «Հայաստան 2018. իրողություն և հեռանկարներ»  միջազգային գիտաժողովը:  

Անկախության առաջին տարիներից Հայաստանի հանրապետությունը, այլ հետխորհրդային երկրների հետ միասին, դիտարկվել է որպես «անցումային երկիր», որը խորհրդային հասարակական-տնտեսական մոդելից անցում է կատարում շուկայական տնտեսության և արևմտյան տիպի ժողովրդավարության։ Սակայն արդեն 2000-ականների սկզբին հետազոտության  «անցումային» հարացույցի արդյունավետությունը որոշ արևմտյան գիտնականների կողմից կասկածի տակ է դրվել։ Հայաստանի ներսում այդ հարացույցը թեև օգտագործվում է որպես արտաքին աշխարհի հետ շփման լեզու, տեղացի գիտնականների մոտ առավել տարածված է ավանդական «ազգայնական» մոտեցումը։ Այնինչ, գնալով ակնհայտ է դառնում, որ ինչպես «տրանզիտիվ», այնպես էլ «ազգայնական» դիսկուրսներն ի վիճակի չեն նկարագրել այսօրվա Հայաստանի սոցիալ-տնտեսական իրողությունները:

Գիտաժողովը նպատակ ունի հայաստանյան հասարակական, տնտեսական և մշակութային իրողությունների ռացիոնալ վերլուծությամբ քայլ անել դեպի նոր հասարակագիտական դիսկուրսի ձևավորումը` «քվազի-հայրենասիրական» և «քվազի-արևմտյան» մոտեցումներին քննադատական այլընտրանք հանդես գալով:

Գիտաժողովին մասնակցելու ենք հրավիրում այն գիտնականներին ու հետազոտողներին, ովքեր ներգրավված են կամ հետաքրքրված են հետևյալ թեմաների ուսումնասիրությամբ.

  • Արդի հայաստանյան հասարակության սոցիալական կառուցվածքը
  • Հայաստանում գործող իրական սոցիալական և տնտեսական մեխանիզմները
  • Ղարաբաղյան հակամարտության ազդեցությունը Հայաստանի ներքին քաղաքականության վրա 
  • Հանրային ոլորտի յուրահատկությունը և քաղաքացիական շարժումները
  • «Եկեղեցի – հասարակություն – պետություն» եռյակն այսօր
  • Հայաստանը հետգաղութային հետազոտությունների համատեքստում
  • Սովետահայ արդիականացման յուրահատկությունները
  • Ավանդականությունը և արխայիկան այսօրվա Հայաստանում
  • Հայ ազգայնականության կերպափոխման փուլերը և արդի վիճակը
  • Հայաստանի հանրապետության տեղը հայ «անդրազգի» (Հայաստան – Արցախ – Սփյուռք եռյակի) համակարգում
  • Հայաստանի հանրապետություն՝ հայացք Սփյուռքից
  • Քաղաքական դիսկուրսը արդի Հայաստանում
  • ԶԼՄ-ներում տարածված դիսկուրսների քննադատական վերլուծությունը
  • Հասարակագիտական հետազոտությունների (այդ թվում՝ կիրառական սոցիոլոգիայի) մեթոդաբանության գաղափարախոսական գործառույթները և դրանց քննադատական վերլուծությունը
  • Հետխորհրդային հասարակությունների նկարագրության համար օգտագործվող մոդելների մեթոդաբանական ռելևանտության քննական վերլուծությունը
  • ՀՀ-ում իրականացվող կրթական ստրատեգիաները

Գիտաժողովի կազմկոմիտեն բաց է նաև այս հարցերին առնչվող այլ առաջարկների առջև:

Մասնակցել ցանկացող գիտնականներն ու հետազոտողները իրենց հայտերը կարող են ուղարկել conference.armenia2018@gmail.com էլեկտորոնային հասցեին: Դրանք պետք է լինեն ոչ ավել քան 500 բառ և պետք է ներառեն.

1. Ամփոփ առաջարկը

2. Հեղինակի անուն ազգանունը և կոնտակտային տվյալները

3. Հաստատությունը (եթե կա)

4.  Կարճ ինքնակենսագրությունը (BIO) ոչ ավել քան 100 բառ:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` հայերենը, անգլերենը և ռուսերենը:

Առաջարկները կարելի է ուղարկել մինչեւ 2018թ. հունվարի 20-ը: Հայտերի ընտրությունը կամփոփվի 2018 թ. հունվարի 30-ին: Արտասահմանյան մասնակիցների համար հնարավոր է ճանապարհածախսի և կեցության ծախսերի լրիվ կամ մասնակի փոխհատուցում, եթե մասնակիցը ներկայացնի դրա անհրաժեշտության հիմնավորում:

Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել մեզ նույն հասցեով` conference.armenia2018@gmail.com

Other organizations


Choose your study destination


Choose the country you wish to travel to study for free, work or volunteer

Please find also


Featured tags


free scholarships 2024 fully funded scholarships 2024 Free Scholarships Bachelor 2024-2025 Free Bachelor Scholarships 2024 free scholarships 2025 scholarshpis 2024-2025 scholarships free scholarships for African students 2024-2025 Master Scholarships 2024 Free scholarships for Algerians 2024 fully funded scholarship 2024 Master Scholarship 2024-2025 scholarship Turkey 2024 fully funded masters scholarships for developing countries 2024-2025 2024-2025 scholarship Belgium Russian Scholarship 2024 scholarship in Russia 2024-2025 Scholarships for Syrians scholarships 2025 partially funded scholarships china scholarships Charities scholarships Free scholarships in Sudan 2024 Scholarships in Sudan 2024 Mälardalen University scholarship programme scholarships website Turkey Scholarships 2025